Վերլուծական տվյալներ
GPSControl- ի մոնիտորինգի համակարգը հնարավորություն է տալիս լիարժեք վերլուծել Ձեր ավտոպարկի սպասարկման համար կատարված ծախսերը Ձեզ տալով աշխատակազմի արդյունավետության ճշգրիտ չափումներ: GPSControl- ն օգտագործում է սարքավորումներից ստացված տվյալները եւ վերածում այն Ձեզ համար հասկանալի գրաֆիկական աղյուսակների եւ հաշվետվությունների:
Հաշվետվություններ
Հաշվետվությունները բաժանվում են մի քանի խմբերի դյուրին դարձնելով տարատեսակ տվյալների արտացոլումը: Ստորեւ մենք նկարագրում ենք մեր օգտագործողների մեծամասնության կողմից հաճախ օգտագործվող հաշվետվությունները:
- Երթուղիներ - տվյալները ամփոփվում են ըստ օրերի կամ սարքերի: Հաշվետվությունը ցույց է տալիս աշխատակիցների աշխատանքի տեւողությունը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների օգտագործման տեւողությունը եւ կոնկրետ տվյալները, ինչպիսին են՝ որքան է տևել ամբողջ ուղեւորությունը, վառելիքի օգտագործումը եւ միջին արագությունը: Այս հաշվետվությունը կարելի է դիտել ըստ նախնապես սահմանված ժամանակահատվածի (օրինակ՝ աշխատանքային ժամերի 9:00-18:00 բացի շաբաթ և կիրակի օրերից), որը մուտքագրում եք դուք։ Լրացուցիչ ֆիլտրերի օգնությամբ Դուք կարող եք դասավորել, սորտավորել տվյալները ըստ օրերի, խմբերի, գեոզոնաների և այլն:
- Կանգառներ – Դուք կարող եք ամփոփել երթուղիների վերաբերյալ տվյալները ըստ կանգառների, տևողության, օբյեկտների, վառելիքի ծախսի: Ընտրելով համապատասխան տողը Ձեզ կցուցադրվի սկիզբը, ավարտը և տևողությունը քարտեզի վրա:
- Զգուշացումներ - սա մանրամասն հաշվետվություն է Ձեր բոլոր ստացված զգուշացումների վերաբերյալ:
- Ծառայություններ-սա մանրամասն հաշվետվություն է ավտոպարկի սպասարկման համար կատաված ծախսերի, ծառայությունների և դրանց կարգավիճակի վերաբերյալ։
- Վառելիքի հաշվետվություն - Նախնապես հաշվարկված վառելիքի լիմիտի համեմատություն իրականում օգտագործված վառելիքի հետ:
Ղեկավարման վահանակ
Ձեր ավտոպարկին վերաբերող տվյալներին կարող եք միաժամանակ հետևել և՛ ղեկավարման վահանակից, և՛ հաշվետվություններով: Այստեղ տվյալները ներկայացվում են որպես գրաֆիկական աղյուսակներ, որոնց օգնությամբ Դուք հեշտությամբ կարող եք ամփոփել Ձեր ավտոպարկում փոփոխվող միտումները: Դուք կարող եք իմանալ, թե որ մեքենաներն են գրանցել ամենաշատ զգուշացումները, կամ որ օբյեկտներն են համարվել ամենաշատ հաճախվողը Ձեր ավտոպարկի կողմից: Այս վահանակում երևում է նաև անցած ճանապարհը, վառելիքի ծախսը և միացված շարժիչով կանգած ժամանակը։